ՍԱՏՄ-ը ստուգայցեր է անցկացրել հանրապետության սննդի շղթայի 41 օպերատորների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել հանրապետության սննդի շղթայի 41 օպերատորների մոտ:

Երևանի (15), Վայոց ձորի (11), Գեղարքունիքի (և Արարատի (7) մարզերի հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում ՍԱՏՄ տեսուչները, հակահամաճարակային միջոցառումների պահպանումը ստուգելու նպատակով իրականացվող վերահսկողության ընթացքում, խախտումներ չեն հայտնաբերել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։




Լրահոս