ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծառայությունների ոլորտում սակագների բարձրացում է արձանագրվել: Օրինակ, բժշկական ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով, իսկ բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայություններինը՝ 0.2 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տրանսպորտային ծառայությունների սակագները բարձրացել են 0.5 տոկոսով, ինչը պայմանավորված է միջազգային չվերթների ծառայությունների գների 2 տոկոս թանկացմամբ: Ի դեպ, մեր հանրապետությունում, իրավաբանական ծառայությունների սակագներն են բարձրացել 0.7 տոկոսով, սպասարկման ծառայություններինը՝ 1.4 տոկոսով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 1.3 տոկոսով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 4.6 տոկոսով: Փոխարենը հյուրանոցային ծառայությունների սակագներն են նվազել՝ 1.5 տոկոսով, իսկ կապի, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների գները մնացել են անփոփոխ:
Ս.Հ.