ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պողոս Աբրահամյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Պողոս Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
ArmLur.am-ի տեղեկություններով Շիրակի փոխմարզպետ կնշանակվի ՔՊ-ական նախկին պատգամավոր, ԱԻՆ նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը: