ԻՇԽԱՆԱԿԱՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՆԻՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին: Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում եւ քննարկում չկա։ Մեր տեղեկություններով՝  այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը եւ Սուրեն Պապիկյանը։ Տպավորություն է, որ կապիտուլյացիոն իներցիան եւ մեր երկրի տարածքների շարունակական հանձնումը չի դադարել, սակայն այլեւս այդ գործընթացը՝ պատասխանատվության մեծ բաժնով, չի պտտվի մեկ կերպարի շուրջ՝ ի դեմս Փաշինյանի, այլ կլինի բազմավեկտոր, ինչն ավելի լղոզված պատկեր  կստեղծի՝ հօգուտ գործող իշխանության։ Սրան զուգահեռ, նշենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չի հաջողվում Ադրբեջանի հետ ձեռք բերել պայմանավորվածություն փաստաթղթի վերաբերյալ, եւ այս հայտարարությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցության արտահերթ նիստը մտահոգիչ էր:

 

 

 

«Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ նիստ է արել։ «Ժողովուրդ»  օրաթերթին հայտնի դարձավ, որ նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիրների հետ Քոչարյանը քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը։ Մեզ հետ զրույցում «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց` բոյկոտը կոնկրետ նախորդ քառօրյային էր վերաբերում։ «Նախ ուզում եմ ընդգծել, որ խմբակցության նիստի ժամանակ, որը վարել է մեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ որոնք պարբերական բնույթ են կրում, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, բայց ոչ ԱԺ առաջիկա նիստի ժամանակ բոյկոտը դադարեցնելու հարց, որովհետեւ նման խնդիր պարզապես չկա, քանի որ նախորդ քառօրյայից առաջ շատ հստակ հայտարարվել է, որ մենք բոյկոտում են հենց այդ քառօրյան, քանի որ իշխանությունն անհասկանալի օրակարգով է շարժվում եւ երկրորդ պլան է թողել երկրի անվտանգությանն առնչվող հարցերը, որոնք խիստ հրատապություն են պահանջում», – հավելեց նա։ «Հայաստան»  խմբակցությունը, ըստ  «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի, առաջիկայում մտադիր է բոյկոտը շարունակել խորհրդարանի այլ հարթակներում, հիմնականում՝ միջազգային: Փոխարենը արտահերթ նիստ են ցանկանում հրավիրել։ Թե ինչ օրակարգով, Խամոյանն այսպես արձագանքեց. «Օրակարգն, իհարկե, մեր անվտանգության ու պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկումն է: Այս պահին, սակայն, օրվա մասին կդժվարանամ տեղեկություն հայտնել, բայց առաջիկա մի քանի օրվա ընթացքում հստակ կլինի արդեն»:

 

 

 

 

Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հենց ինքը՝ համայնքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց: Ավագյանի՝ Facebook-ի էջում դեկտեմբերի 1-ին տեղադրված տեսանյութում, որն իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ նոյեմբերյանի մի քանի գյուղերում իրականացված քարոզարշավին է վերաբերում, հստակ երեւում է՝ ինչպես է նա, օրինակ, ծաղիկ խոնարհում հանուն հայրենիքի զովհածների հուշակոթողին: «Ես չգիտեմ՝ ինչ ահազանգ է, բայց մի անգամ եմ գնացել Կողբում քարոզարշավ իրականացնելիս: Գնացել, հեռու կանգնել եմ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: Իսկ ուրիշ բանի ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ ինչ-որ մի բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը: Մեր դիտարկմանը, թե տեսանյութում հստակ երեւում է՝ ինչպես  է ինքը հանրային նշանակության միջոցառման մասնակցում, արձագանքեց. «Թեստի պատասխանը, հա, դրական էր, ու «բյուլետենով» 14 օր տանը կարանտինային ռեժիմ պետք է լիներ, բայց տաքություն, սատուրացիա, էդ բաները նորմալ են: Էդ օրն էլ դրսում ո՛չ քարոզարշավ էի անում, ո՛չ բան: Եկել էին, իմ գյուղ էին մտել, դուրս եմ եկել, դիմավորել եմ, էդքան բան»: Մեզ հետ զրույցից հետո Ավագյանը հետ զանգեց՝ ավելացնելով. «Նոյեմբերի 25-ին երբ թեստ էի հանձնել, դրա պատասխանն էր դրական, բայց թեստ նաեւ նոյեմբերի 30-ին էի հանձնել՝ քարոզարշավի օրը: Էդ անգամ արդեն բացասական էր պատասխանը»: Ավագյանը վստահեցրեց նաեւ, որ բացասական թեստի պատասխանն իր մոտ է ու պատրաստ է հրապարակել այն: Նշենք, որ Վարչական իրավախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածը, որ վարեբերում է «Սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոններին ու նորմաներին, հիգիենիկ նորմատիվները խախտելուն», սահմանում է՝ տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում ` քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով: Արարքը կարող է պատժելի լինել նաեւ նույն օրենսգրքի 182.4 հոդվածի համաձայն, որ սահմանում է  «Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը»: Այն ենթադրում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով: Հավելենք, որ Կորոնավիրուսով վարակելը պատժվում է նաեւ Քրեական օերնսգրքով: ՔՕ 124.1 հոդվածի համաձայն՝ անձին վարակով վարակելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ եթե արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Հետաքրքիր է՝ ինչ պատիժ կսահմանվի Կողբի համայնքապետի ԺՊ-ի նկատմամբ՝ հանրային վտանգավոր արարք թույլ տալու համար:

 

 

 

Հայաստանում աղքատության մակարդակը 2020 թվականին գնահատվել է 27 տոկոս, որը 0.6 տոկոս տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26.4 տոկոսից: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ծայրահեղ աղքատ են 0.7 տոկոսը: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի աղքատության սրությունը եղել է 1.3 տոկոս: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ մանկական աղքատության ամենաբարձր մակարդակը նախորդ տարի եղել է Շիրակի մարզում, որը կազմել է 57.7 տոկոս: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ բարձր մակարդակ դիտվել է նաեւ Գեղարքունիքի մարզում՝ 56 տոկոս, Տավուշում՝ 46.1 տոկոս, եւ Արագածոտնում՝ 40.1 տոկոս: Համեմատաբար ցածր մակարդակ է դիտվել Սյունիքի մարզում՝ 9.3 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը եղել է Արագածոտնի մարզում՝ 4.2 տոկոս, եւ Շիրակում՝ 3.1 տոկոս: Փաստորեն, ՀՀ քաղաքացու կյանքը այդպես էլ չի բարելավվում, եւ, սրան զուգահեռ, բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է: Սա՝ պաշտոնապես:




Լրահոս