Իջևանի մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գառնիկ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1990 թվականի հունվարի 02-ից զբաղեցնելով Իջևանի համայնքապետարանի կազմակերպություն հանդիսացող Իջևան քաղաքի մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպություն բյուջետային հիմնարկի տնօրեն, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ պաշտոնեական դիրքը և գույքի նկատմամբ իր լիազորություններն օգտագործելով ապօրինի անհատույց, շահադիտական նպատակով յուրացրել է իրեն վստահված գույքը, այն է Իջևան քաղաքի մարզադպրոց ՀՈԱԿ-ում 2016 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև 2018 թվականի հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար հրամանագրված Աննա Աղաջանյանի կողմից սահմանված կարգով աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պարագայում,աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Աննա Աղաջանյանի կողմից հիշատակված ժամանակահատվածում սահմանված կարգով աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որոնք վավերացրել է իր ստորագրությամբ, ապա հիշատակված ժամանակահատվածում Աննա Աղաջանյանի հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս ընդհանուր փոխանցել է 1098819 ՀՀ դրամ, իսկ փոխանցված գումարը կանխիկացրել ու տնօրինել է անձամբ:

Ք.Մ.




Լրահոս