Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 29 հազար 910, 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 30 հազար 147, իսկ այս տարվա 10 ամիսներին այն կազմել է 30 հազար 282: Այսինքն ծնվածների թիվը ավելացել է 135-ով։ Բացի այս, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 378-ից հասնելով 422-ի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ 0-1 տարեկան մահվան դեպքերի քանակը այս տարվա 10 ամիսներին կազմել է 199, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պակասել է։ Իսկ 0-4 տարեկան մահվան դեպքերի քանակը կազմել է 225:
Ս․Հ․