Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է վերահաշվարկլի դիմումներ ներկայացնել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարար, ՔՊԿ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ Քաղաքացիական պայմանագիրը 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»: