ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Կոնգրեսի ութ օր տեւած շուրջօրյա հանրահավաքների շարքը հաջողված էր: «Միգուցե ինչ-որ հարցերում շատերին որոշ բաներ չգոհացրեց, ու մարդիկ մտածում էին, որ դրանից հետո այլ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկվեն: Բայց մեր առջեւ դրված քաղաքական խնդիրը լիովին կարողացանք բավարարել: Հաղթեց մեր միասնականությունը, ամրությունը, նպատակների հստակությունը, եւ այն կազմակերպվածությունը, որ դրսեւորվեց Ազատության հրապարակում, եւս մեկ փաստ է, որ Կոնգրեսը լրջորեն կազմակերպված քաղաքական ուժ է»,-ասաց նա:
ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ