Թալինում ընդդիմությունը միացավ. 46.7 տոկոս ձայն ստացած ՔՊ-ն չի ղեկավարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության (այսուհետ՝ Հայք) անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի (այսուհետ՝ Մեր համայնք) անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարություն են տարածել.

1. Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:
2. Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
3. Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:
4. Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից` Մնացական Մնացականյան

«ՀԱՅՔ» ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից՝ Կարեն Գրիգորյան

«ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ անունից՝ Տիգրան Հարությունյան։

Հավելենք, որ Թալինում ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել էր 5037 քաղաքացի: Այստեղ ՔՊ-ն հավաքել է 46.63 տոկոս ձայն:




Լրահոս