
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կատարել են խուզարկություններ հիմնարկի մասնաշենքերից մեկի խորդանոցներում:
Իրականացված գործողությունների արդյունքում երկու խորդանոցներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 6,55 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ներարկիչ, ներարկիչի 2 ասեղ, ապակյա սրվակ և բամբակ, ինչպես նաև՝ 4 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, անլար ականջակալ և 54 հատ գործարանային արտադրության խաղաքարտ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: