«Օմիկրոն»-ի շուրջ ստեղծված լարվածությունը վտանգավոր է. պետք չէ խուճապ տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի շուրջ ստեղծված լարվածությունը վտանգավոր է. պետք չէ խուճապ տարածել, քանի որ վարակի մուտացիան նորմալ է, այն դեպքում, երբ «օմիկրոն»-ն արդեն ցույց է տալիս, որ հիվանդության ընթացքն այդքան էլ ծանր չէ: Այս մասին ասել է ՌԴ առողջապահության նախարարության փորձագետ Ալեքսեյ Մազուսը:

«Ցանկանում եմ ասել, որ պետք չէ խուճապ տարածել: Մենք՝ (Ռուսաստանը) միջազգային գիտական ցանցի մաս է կազմում, ունենք գործընկերներ, ընկերներ, եւ առաջինն ենք, որ Հարավային Աֆրիկայից տվյալներ ենք ստացել: Եւ այս տվյալները հաշվի առնելով, կարող եմ ասել, որ այո նոր վարակ է, նոր մուտացիա, ոչ մի արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել, որ ամեն ինչ կորած կամ նոր Էբոլա համարենք, ոչ մի նման բան չկա, եւ դա երեւում է սկզբից»,- կարծիք է հայտնել Մազուսը:

Նա ընդգծել է, որ վարակը մուտացիայի է ենթարկվում եւ դա նորմալ է, նոր շտամներ կշարունակեն հայտնվել:
«Մենք ունենք նոր վարակ, եւ այո, այն մուտացիայի կենթարկվի… նոր շտամներ եւս կստեղծվեն, դրան պետք է հանգիստ վերաբերվել եւ այժմ բոլոր տվյալները խոսում են այն մասին, որ սա ամենածանր շտամը չէ, որը կառաջացնի ծանր վարակ, բայց առայժմ դեռ ուսումնասիրվում է»,- ներկայացրել է փորձագետը:

Ս.Հ.




Լրահոս