Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկություններին, թե այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն իր աշխատասենյակում է տեղի ունեցել, նշեց․ «Սուտ է, իմ աշխատասենյակում ծեծկռտուք չի եղել»։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունից ավելի վաղ տեղեկացնում էին, թե ծեծկռտուքն ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի աշխատասնեյակում է եղել։
Ավելի ուշ ծեծկռտուքի մասնակից ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ միջադեպն ԱԺ նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում է եղել։
Սևակ Վարդումյան