Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Սլովան» ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը: Պայմանագիրը ստորագրելուցհետո Տիգրան Բարսեղյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Շատ երջանիկ եմ, որ դառնալու եմ այս ակումբի ֆուտբոլիստ: Ես ուզում էիտեղափոխվել «Սլովան», որովհետև նրանք հիանալի կազմ և մեծ պատմություն ունեն, 3 անգամանընդմեջ հաղթել են Սլովակիայի առաջնությունում: Այս տեղափոխությունն ինձ համար աճելուլավ հնարավորություն է, և ես կանեմ հնարավոր ամեն ինչ՝ իմ նոր թիմի հետ ինչպես Սլովակիայում,այնպես էլ Եվրոպայում հաջողությունների հասնելու համար: Հուսով եմ՝ երկրպագուները կսիրենինձ: Ես արդեն ճանաչում եմ վրացիներ Գուրամ Կաշիային և Ջաբա Կանկավային, որոնց դեմխաղացել եմ հավաքականների մակարդակով: Բնականաբար, ծանոթ եմ նաև Վլադիմիր Վայսին:Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ հանդիպելու բոլոր խաղընկերներիս: Ուզում եմ հնարավորինս շատմրցանակներ նվաճել այս թիմի հետ»: