Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին աղմկահարույց հայտարարությունը նաև շիրակցիներին է վրդովեցրել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն են այս պահին բողոքի ցույց իրականացնում Գյումրիում։
Մեզ փոխանցեցին, որ նրանք հավաքվել են Շիրակի մարզպետարանի առջև ու պահանջում են հանդիպել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։
«Այստեղից չենք հեռանա, քանի դեռ մարզպետը չի եկել ու պարզաբանումներ չի տվել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ռամագերիներից մեկի հարազատը։
Տեղեկացանք նաև, որ նրանք շրջափակել են մարզպետարանի հարակից բոլոր փողոցները։
Սևակ Վարդումյան