Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 12-ին կայացած քաղխորհրդի նիստում քննարկել է Ազատության հրապարակում անցկացրած ութօրյա հանրահավաքների ընթացքը, տարածքային կառույցների եւ կուսակցությունների կատարած աշխատանքը: Բացի այդ, քննարկվել են նաեւ շուրջօրյա հանրահավաքների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու հոկտեմբերի 28-ի հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք անելիքների ծրագիրը: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսին անդամակից կուսակցությունների գերակշիռ մասը շատ դրական է գնահատում շուրջօրյա հանրահավաքը: «Նրանք ընդգծում են, որ դրանով ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, հզորացել են Հայ ազգային կոնգրեսի դիրքերը, ընդլայնվել` համակիրների բազան, ինչպես նաեւ ավելի պարզ դարձրել ե՛ւ Կոնգրեսի ունեցած ռեսուրսներն այս պայքարում, ե՛ւ իշխանության կողմից խոչընդոտման ռեսուրսները, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ հաշվարկել հետագա քայլերը»,-ասաց նա:
ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ