Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից մարմնական լուրջ վնասվածքներ մեկ հոգի է ստացել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Ազգային ժողովոի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնականն է՝ Սևակ Նազարյանը։
Մեր տեղեկություններով՝ Սևակը ծեծկռտուքից հետո հիվանդանոց է տեղափոխվել։ Նախնական տեղեկություններով՝ քիթն է վնասվել, կոտրվածք ունի։
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել խորհրդարանաի երրորդ հարկում՝ ԱԺ փոխնախագահների հարկաբաժնի միջանցքում։ Դաշնակցական երիտասարդներն այդ պահին երեքով են եղել՝ «Հայաստան» Խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանի, Արմենուհի Կյուրեղյանի ու Իշխան Սաղաթելյանի օգնականները՝ Գերասիմ Վարդանյանը, Տարոն Ղազարյանն ու Սևակ Նազարյանը։
Սևակ Վարդումյան