ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-10 աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ: