«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: Կարգելվի հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստաում չգրանցված դեղերի գովազդը։ Բանն այն է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը հասանելի դարձնելու համար։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր և արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա նշել դեղերի` Հայաստանում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:
Ս.Հ.