Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ Անկարան պատրաստ է նպաստել պաշտոնական Կիևի և Մոսկվայի երկխոսությանը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Անկարան դեմ է Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա սրմանը և հանդես է գալիս տարածաշրջանում կայունության պահպանման օգտին։ Մենք պատրաստ ենք իրագործելի ներդրում ունենալ երկխոսության ուղիների ձևավորման գործում՝ նվազեցնելու լարվածությունը, որը վերջին շաբաթներին առկա է Կիևի և Մոսկվայի միջև։ Թուրքիան, անշուշտ, պատրաստ է անհապաղ քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։