
Ինդոնեզական Յավա կղզու վրա Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ, հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է 105 բնակիչ, 23-ը ստացել են լուրջ վնասվածքներ: 12 մարդ անհետ կորած է համարվում:
Ինդոնեզիայի տարածքում այս պահին կա գրեթե 130 ակտիվ հրաբուխ: