Համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։




Լրահոս