Հայաստանում այս տարվա հոկտեմբերին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 1621 դեպք: Մինչդեռ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերին արձանագրվել է թոքաբորբի 1072 դեպք՝ չճշտված հարուցիչով: Այսինքն 549-ով դեպքերի քանակն ավելացել է:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Իսկ վիրուսային թոքաբորբի արձանագրված դեպքերի քանակը կազմել է հոկտեմբերին կազմել է 898, սեպտեմբերին՝ 678: Այս ցուցանիշը եւս ավելացել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 12197 դեպք։ Իսկ հունվար-սեպտեմբերին գրանցվել է թոքաբորբի 10576 չճշտված հարուցիչով դեպք:
Պաշտոնական տվյալներով, չճշտված հարուցիչով թոքաբորբի 6430 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների մոտ, 882՝ 0-2, իսկ 772-ը՝ 3-6 տարեկան երեխաների մոտ: Բացի այս, տեղեկացնենք, որ այս տարվա 10 ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է նաեւ վիրուսային թոքաբորբի 8575 դեպք:
Ս.Հ.