ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, 314 դահլիճում տեղի կունենա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ՀՀ մարդու իրավունքների պատշպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցն է:
ArmLur.am-ը գրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկում է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Այդ օրը խորհրդարանում հարցը կներկայացնի ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նշենք, որ ԱԺ կոնանակարգ-օրենքի համաձայն, Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Այսինքն, ՔՊ թեկնածուին անցնելու համար անհրաժեշտ է 64 ձայն, իսկ իշխող ուժի պատգամավորների թիվը 71-ն է:
Իսկ արդեն դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում տեղի է ունենալու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով:
Ն.Հ.