Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 9 մարզերի 38 համայնքներում տեղի ունեցավ ՏԻՄ ընտրություններ:
Հրազդան համայնքի ավագանու ընտրությունների ամփոփման արդյունքում ձայների մեծամասնությամբ վստահ հաղթանակ է տարել համայնքի գործող ղեկավար Սևակ Միքայելյանը:
Նախնական տվյալներով ընտրությանը մասնակցած 17154 քաղաքացիներից 13377-ը քվեարկել են համայնքի գործող ղեկավար Սևակ Միքայելյանի օգտին:
Փորձեցինք պարզել, թե համայնքի տարբեր ընտրատեղամասերում ինչպիսի արդյունքներ են գրանցվել և առավել խոշոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները ներկայացնում ենք ստորև.
Նշենք, որ համայնքի բոլոր ընտրատեղամասերում Սևակ Միքայելյանը գրանցել է առավելագույն արդյունքները, ամենացածր ցուցանիշը գրանցվել է 26/38 ընտրատեղամասում, այստեղ քվեարկողների 60,22 % են քվեարկել Սևակ Միքայելյանի օգտին , իսկ մյուս ընտրատեղամասերի արդյունքները տատանվում 70 %-ից մինչ 90% սահմաններում:
26/35 ընտրատեղամասում մասնակցել է 253 քաղաքացի. քվեներից 232-ը կամ 91,70%-ը Սևակ Միքայելյանինն են:
Ուշագրավ է նաև 26/39 ընտրատեղամասի արդյունքները` 841 քաղաքացուց 770-ը Միքայելյանի օգտին. տեղամասի ձայների 91,56%:
26/22 ընտատեղամասում մասնակցածների թիվը 719 է, որից 694-ն են քվեարկել Սևակ Միքայելյանի օգտին` 96.52%:
26/21 ընտրատեղամասում քվեարկած 989 քաղաքացիներից Սևակ Միքայելյանի օգտին են քվեարկել 956-ը, որը կազմում է ընտրատեղամասի քվեների 96,66%-ը: