ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատ «Զվարթնոց» օդանավակայանում. կին է բռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահների կողմից շարունակվում են բացահայտումները ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ ձեռք բերելու մասով:

Տաթևիկ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11֊ի Ns 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխություններով նախատեսված ՀՀ մուտք գործելու կարգը շրջանցելու նպատակով, 2021 թվականի օգոստոսի 15-ին, ժամանելով Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ժամանման սրահում օգտագործել է քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և անձի կողմից նշված որոշմամբ սահմանված, իրավաբանական նշանակություն հավաստող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ) բացասական արդյունքը հավաստող ակնհայտ կեղծ սետիֆիկատ, սակայն դրա կեղծ լինելու հանգամանքը պարզվել է ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի աշխատակից Աշոտ Ասատրյանի կողմից ստուգման ենթարկելու արդյունքում:

Ք.Մ. 




Լրահոս