ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԲԱՐԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի հարցումները եւ դիտարկումները, ՀՀ-ում  Իտալիայի եւ Հունաստանի դեսպանատները, համեմատած շենգեն գոտում գտնվող մյուս երկրների, «բարի են»:  Օրինակ` ֆրանսիական դեսպանատունը գրեթե համատարած մերժում է ելքի վիզաների դիմումները: «Ժողովուրդ»-ն Իտալիայի դեսպանատան աշխատակցին հարց ուղղեց, թե կա արդյոք վիճակագրություն` քանի մարդ է Հայաստանից դիմել` Իտալիա մեկնելու համար, եւ քանի դրական ու բացասական պատասխաններ են ստացվել: Դեսպանատնից հայտնեցին, որ հարցին կարող են պատասխանել միայն գրավոր հարցումից եւ պարոն դեսպանի դրական պատասխանը ստանալուց հետո: Բայց վիճակագրություն, անշուշտ, ունեն:  Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ն արդեն հրապարակել էր, որ Երեւանում գործում է ՀՀ քաղաքացիներին Եվրոպա տեղափոխելու ինքնուրույն բիզնես` իր կոնկրետ սակագներով` յուրաքանչյուր մարդը մինչեւ մոտ 5000 եվրո:  Ընդ որում, ասվում է, որ այդ բիզնեսի մեջ «կան» ինչպես ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի, այնպես էլ դեսպանատների աշխատակիցներ` տուրիստական գործակալությունների հետ զուգահեռ:




Լրահոս