Տեսչական մարմինը վերահսկել է մայրաքաղաքի հանրային տրանսպորտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանրային տրանսպորտի կանգառի կետերում, մասնավորապես՝ Կորյուն-Հերացի-Չարենցի փողոց խաչմերուկում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում։ Դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն առաջիկա օրերին ևս կշարունակվի։




Լրահոս