Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Տիգրան Ուլիխանյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 6-ին էր գրել, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել Ժիրայր Խառատյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՊՎԾ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, քանի որ վարչապետ Փաշինյանը գոհ չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար կազմի աշխատանքներից: Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ հենց նորանշանակ Խառատյանն էլ առաջիկայում նշանակվի ծառայության ղեկավար, քանի որ Փաշինյանը չի ցանկանում այլեւս այդ պաշտոնում տեսնել ներկայիս ղեկավար Տիգրան Ուլիխանյանին:

Հավելենք, որ ArmLur.am-ի ՔՊ աղբյուրները հայտնում են, որ Ռոմանոս Պետրոսնն էլ կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության ղեկավար:




Լրահոս