ՖՈՏՈ. Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչները փակել են Երևան Վարդենիս ավտոմայրուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչները փակել են Երևան Վարդենիս ավտոմայրուղին՝ Ծովակ գյուղի հատվածում: Բնակիչները բողոքում են «Միասնական Վարդենիս» դաշինքի համայնաքապետի թեկնածու Արամ Հարությունյանի ձերբկալության դեմ:

Ինչպես փոխանցում է ArmLur.am-ի թղթակիցը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ մինչև Արամ Հարությունյանը ազատության մեջ չհայտնվի, ճանապարհը չեն բացի: Տեղացիները սա որակում են որպես քաղաքական հետապնդում և նշում, որ ՔՊ-ն ամեն ինչ անում է, որպեսզի գործող համայնքապետին նորից նշանակի:

Հավելենք, որ տարածքում էր Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը և մարզի ոստիկանապետը:

ArmLur.am-ը քիչ անց նաև տեսանյութ կհրապարկի դեպքի վայրից:




Լրահոս