Armenian text to speach

ՈՒՇԱՑԱԾ ԳՆԱՑՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշել էր քաջալերել Իռլանդիայից պարտությամբ վերադարձած Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին ու «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրել էր. «Ապրեք, տղանե՛ր, մենք ձեզ հետ ենք»: Ինչպես միշտ, այս անգամ եւս անհաջող է ստացվել: Համենայնդեպս, նման գրություն Տիգրան Սարգսյանը կարող էր անել ֆուտբոլային հանդիպումից առաջ՝ ոգեւորելու մարդկանց: Իսկ պարտությունից հետո ճիշտ կաներ այլ բովանդակությամբ ուղերձ հղեր, որպեսզի իրապես ոգեւորեր հավաքականի տղաներին՝ հասկացնելով, որ ամեն ինչ դեռ առջեւում է: Բայց դե ուզում էր` հնարավորինս լավ ստացվի, սակայն եղավ՝ ինչպես միշտ: Վարչապետի խոսքերին ՀՀ քաղաքացիներից մեկը «Ֆեյսբուք»-ում այսպես է պատասխանել. «Էէէէէ, պարո՛ն վարչապետ, ինչ լավ կլիներ` հաղթեինք։ Ավտոշարասյունով կհասնեինք Ուկրաինա ու Լեհաստան` մերոնց երկրպագելու։ Դե, ֆուտբոլային կրքերը մարում են Հայաստանում, ու նորից սկսվում է գիտական ու ակադեմիական կրքերով ապրելու շրջանը։ Տեսե՛ք, շախմատի մեջ պետական աջակցությունը տվեց իր պտուղները, նույնը՝ ֆուտբոլում։ Խնդրում եմ, սկսե՛ք հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել գիտությանը։ Այլ ելք չունի մեր այս փոքր երկիրը»:




Լրահոս