
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանրային տրանսպորտի կանգառի կետերում, մասնավորապես՝ Կորյուն-Հերացի-Չարենցի փողոց խաչմերուկում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։