Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նա ազատվել էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

Ավելի վաղ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ArmLur.am գրել էր, որ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի պետական վերահսկողական ծառայության ղեկավար:




Լրահոս