Վրաստանի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։

Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Տիկարաձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսել ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Մենք նախկինում ամեն ինչ արել ենք արժանավայել ու ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հայտարարել է Տիկարաձեն։




Լրահոս