ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամիկոն Ասլանյանի թիմի դեմ ճնշումներ են սկսվել. կձերբակալե՞ն նրան հանուն ՔՊ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները որս են սկսել հաղթած թեկնածուների մասով: Երեկ ձերբակալվեց Վարդենիս համայնքի ղեկավարի ընդիմադիր թեկնածու Արամ Հարությունյանը:
Նշենք, որ Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել՝ այդպիսով դուրս թողելով ՔՊ գործող քաղաքապետին քաղաքի կառավարումից:

Ըստ երևույթին, այս սցենարը դուր չի եկել իշխանություններին, ինչի արդյունքում գործի անցավ իրավապահ համակարգը:

Սակայն հաղթած թեկնածուների որսը չի ավարտվում այդ դեպքով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հաջորդ հաղթած թեկնածուն, որի հաղթանակի հետ չեն հաշտվում իշխանությունները, Վանաձորում ընտրված «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այս օրերին որոշակի գործընթացներ են ընթանում Ասլանյանի թիմի՝ ընտրված ավագանիների ուղղությամբ: Փորձ է արվում ճնշումների միջոցով ավագանու անդամներ «պոկել» հաղթած Ասլանյանից: Իսկ եթե չհաջողվի, չի բացառվու, որ ընդհուպ կալանավորեն Ասլանյանին, որը ընտրություններում առաջին անգամը չէ, որ հաղթում է ՔՊ-ին:

ՀՀ կառավարության ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Վանաձորում Կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ որևէ կերպ չի հաշտվում նախկին փոխվարչապետ, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Բանն այն է, որ ՊՆ-ում այս օրերին կադրային ջարդ իրակաացնելուն զուգահեռ, ստեփանավանցի Պապիկյանը խառնվել է նաեւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին եւ ամեն ինչ անում է, որ իր հարազատ մարզում անցնի իրենց ցանկալի թեկնածուն:

Իսկ ով է Վանաձորում իշխանության ցանկալի թեկնածուն. Վանաձորի նախկին փոխքաղաքապետ Ակա անունով հայտնի Արկադի Փելեշյանը, որը նախկինում «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն էր եւ այդ ուժի ցուցակով էր նախորդ անգամ ընտրվել ավագանու անդամ:
Այս անգամ նա գլխավորում էր «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» համամասնական ցուցակը:

Ի դեպ 2016 թվականին «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող` «Ակա» մականվամբ Արկադի Փելեշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: «Ակա» մականունով քաղաքապետի նախկին թեկնածուն Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի աշխատասենյակում ծեծել էր նրան այն բանի համար, որ վերջինս իր օգտին չէր քվեարկել: Եվ հիմա մերժված բարքեր մարմնավորող կերպարը դարձել է ՔՊ նախընտրելի թեկնածուն: Ու նաև լուրեր են տարածվում, որ Փելեշյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հովանավորյալն է:
Հետաքրքիր է, Մամիկոն Ասլանյանի ու նրա թիմի դեմ ճնշումներին ինչպես կարձագանքեն վանաձորցիները:




Լրահոս