Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնին դարձավ, որ Ջուլիետա Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականից որպես նպաստառու հաշվառված լինելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աջափնյակի տարածքային բաժնում, իրենց բնակավայրը սպասարկող` նշված բաժնի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, գլխավոր մասնագետ Նաիրա Վարդանյանին 2020 թվականի օգոստոսին, վերջինիս օժանդակող` նույն տարածքը սպասարկող փոստատար Գայանե Սիմոնյանի միջոցով, տվել է 17.000 ՀՀ դրամի չափով ապօրինի վարձատրություն՝ այդ կերպ վարձահատույց լինելով վերջինիս իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, այն է՝ ծրագրային մեթոդով յուրաքանչյուր տարի իրենց ընտանիքի անապահովության միավորը որոշելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու և համապատասխան ցուցակում ընդգրկելու համար:




Լրահոս