Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեի քննիչները գնացել են Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գրասենյակ և նրանից պահանջում են ներկայացնել գրություն, թե 2020 թվականին, ովքեր են եղել այն քաղաքացիները, որոնք հարկեր չեն վճարել:
Ի պատասխան՝ Հակոբ Ավետյանն ասել է, որ պատերազմ է եղել, դա էլ եղել է պատճառը, որ մարդիկ հարկերը չեն վճարել:
Ինչևէ իրավապահներն այս պահին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գրասենյակում են և այնուամենայնիվ սպասում են ինչ-որ գրությունների: