Տարկետում տալու համար Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբուժը նորակոչիկի հորից 3500 դոլար գումար է վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ տարկետում տալու համար Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբուժը նորակոչիկի հորից 3500 դոլա գումար է վերցրել:

Մասնավորապես՝ Արսեն Սարգսյանը ունենալով ակնաբույժի մասնագիտություն և աշխատելով Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, մասնագիտության բերումով տիրապետելով աչքի այն հիվանդությունների ցանկին, որոնց հիման վրա զորակոչիկներին տրվում են տարկետումներ, Կոլյա Քոսակյանի կողմից իրեն ներկայացված բժշկական փաստաթղթերից հաստատապես իմանալով, որ Երևան քաղաքի թիվ 1 զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Հովհաննես Սևադայի Մուրադյանի մոտ առկա է տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ աչքի հիվանդություն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով՝ 2018թ. ամառային զորակոչից զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտեր տալու և դրան համապատասխան որոշում կայացնելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, զորակոչիկի հորից՝ Երևան քաղաքի բնակիչ Սևադա Մուրադյանից, որպես միջնորդ հանդես եկած Կոլյա Քոսակյանի միջոցով, 2018թ. ապրիլ ամսին, Երևան քաղաքում գտնվող իր բնակարանում ստացել ու հափշտակել է խոշոր չափի` 1.691.515 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար, իսկ Հովհաննես Մուրադյանն էլ իր մոտ առկա հիվանդությամբ կենտրոնական բժշկական հանձնաժողովի 18.06.2018թ. եզրակացությամբ ճանաչվել է զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի և ստացել է տարկետում 3 տարի ժամանակով:Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ ապագա զինվորի հայրը կաշառք տվողը

Ք. Մ.




Լրահոս