Ազգային ժողովում տեղի ունեցած շշամարտերի հայտնի ակտից հետո խորհրդարանի աշխատաազմը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հավաքում է ջրի շշերը:
Կառավարության անդամները, սակայն, ծարավը հագեցնելու հնարքներ գտնում են: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն օրինակ, Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ շշով ջուրը գաղտագողի է ձեռքն առնում՝ ընդդիմադիրների աչքից հեռու, բայց մի կում ջուրը ընկերաբար իր գործընկեր նախարարներին է առաջարկում: Ծարավը հագեցնելուց հետո ջրի շիշը զգուշորեն նորից տեղն է դնում, ասես ո՛չ տեսել, ո՛չ էլ լսել է:
Բոլորի աչքից հեռու ջուր խմելու արարը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: