ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը շուտով նոր տնօրինություն կունենա: Մեր տեղեկություններով՝ ՀԸ-ն գործարար Ռուբեն Վարդանյանն է պատրաստվում գնել:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել հեռուստաընկերության ներկայիս տնօրինության՝ «Քառյակ մեդիայի» ներկայացուցիչների հետ: Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Կարեն Բեքարյանն ու Միհրան Հակոբյանը, որ ՔՄ-ի հիմնադիրներից են, մեր զանգերին անհաղորդ մնացին:
«Քառյակ մեդիայի» մյուս հիմնադիր Սամվել Ֆարմանյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես ակադեմիական նախաձեռնությամբ եմ հիմա զբաղված, խնդրում եմ` ՀԸ-ին վերաբերող հարցերով դիմել տնօրեն Արամ Անտինյանին»:
Անտինյանի հետ նույնպես փորձեցինք կապ հաստատել, զանգերը, սակայն, նա ևս անպատասխան թողեց:
Հիշեցնենք, որ 2019-ին ստեղծված «Քառյակ մեդիա»-ի մեջ ներառված են «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և «Արմնյուզ FM» ռադիոն։
Սևակ Վարդումյան