Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում շարունակաբար իրականացվում են համապատասխան աշխատանքներ Կոմիտեի համակարգում արդյունավետ կադրային քաղաքականության մշակման ու իրագործման, ինչպես նաև համակարգը որակյալ կադրերով համալրելուն ուղղված համակողմանի նախաձեռնություններ ապահովելու ուղղությամբ:
Ներկա պահին Քննչական կոմիտեում կազմակերպվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2022թ. հունվարի 26-ին անցկացվելիք գրավոր քննությանը մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը, որն իրականացվելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանման տեղեկացմամբ հիշյալ գրավոր քննությանը մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր կներկայացնեն պահանջվող համապատասխան փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով կազմակերպվելիք գրավոր քննությանը հաջորդելու է բանավոր փուլը, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ներառված է Կոմիտեի պաշտոնական կայքում դեռևս 2021 թվականի նոյեմբերի 26-ից տեղադրված համապատասխան հայատարարության (https://www.investigative.am/news/view/haytararutyun-inqnavar-pashtonneri-hamalrum.html) մեջ, որտեղ հանգամանորեն ներկայացված են գործընթացի իրականացման բոլոր մանրամասներն ու պահանջները:
Քննչական կոմիտեում հիշյալ գործընթացի պատասխանատուների հավաստմամբ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելուն ուղղված աշխատանքների պատշաճ ու հետևողական կազմակերպումը նպատակ ունի նպաստել համակարգը շարունակաբար նոր և որակյալ կադրերով համալրելուն, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ընտրության հարցում կիրառել նորովի արդյունավետ մոտեցումներ՝ ապահովելով կառույցի գործունեության շարունակական կատարելագործումն ու արդիականացումը: