ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 66-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս