
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում են նախարարության ԱԻ պետական ծառայությունից:
«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն»: