
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թուրքիայում App Store-ի հավելվածների գները բարձրանալու են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ընկերությունը ծառայությունների վճարի բարձրացման մասին հայտնել է ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական տարադրամի՝ լիրայի արժեզրկման շրջանում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, երբ լիրան 1 դոլարի նկատմամբ արժեզրկվել էր՝ հասնելով 13,5-ի, Apple-ը ժամանակավորապես դադարեցրել էր ապրանքների վաճառքը Թուրքիայում։ Չնայած Apple-ի առցանց խանութը պահպանում էր հասանելիությունը Թուրքիայում՝ ընկերությունը թույլ չէր տալիս գրանցել որևէ նոր պատվեր: