«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ծեր սինյորան» պատրաստվում է առաջիկա ձմռանը ձեռք բերել ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերը։
Կավանին նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, որպեսզի ստանա ավելի շատ խաղաժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը մանկունիանցիների կազմում մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ բացի Կավանիից, թուրինյան գրանդը ցանկանում է ձեռք բերել նաև Դուշան Վլահովիչի և Ջանլուկա Սկամակկայի տրանսֆերները։