Երևանում կնոջը էլեկտրահարելով սպանելու դեպքով կալանավորել են ամուսնուն. ինչպես է եղել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանում կնոջը էլեկտրահարելով սպանելու դեպքով կալանավորել են ամուսնուն: Մասնավորապես ըստ նախաքննական մարմնի՝ Արշեն Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ 2021 թվականի սեպտեմբերի 05-ին, Արշեն Քալանթարյանը, վերջինիս կինը Եվգենյա Յասոյանը, գտնվել են Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի 10 շենքի՝ իրենց պատկանող թիվ 10 բնակարանում:

Նույն օրը, ժամը 08:00-ի սահմաններում, Արշեն Քալանթարյանը կնոջը՝ Եվգենյա Յասոյանին էլեկտրահարելու միջոցով ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ աթոռը տեղադրել է նախասրահում գտնվող էլեկտրական վարդակի առջև, այնուհետև կնոջը տեղափոխել աթոռին, ինչից հետո վերցնելով բնակարանում գտնվող էլեկտրական մալուխը՝ այն ամրացրել է Եվգենյա Յասոյանի աջ և ձախ դաստակների մատներին, ապա մալուխը միացրել է վարդակից, որի պայմաններում ստացած աջ դաստակի 1-ին, 5-րդ և ձախ դաստակի 1-ին, 2-րդ և 5-րդ մատների շրջանների էլկետրոնիշաների ձևով, կյանքին վտանգ սպառացող վնասվածքներ Եվգենյա Յասոյանը մահացել է:

Այս գործով նախաքննական մարմինը որոշում է կայացրել եւ այն ուղարկել է դատարան:




Լրահոս