![](https://armlur.am/wp-content/uploads/2021/12/264619237_5175121579169218_2814856821450426975_n.jpg)
Երևանում վաղ առավոտից կանգառներում կուտակումներ են: Մարդիկ բողոքում են, որ 40 րոպեից ավել կանգնած են, սակայն, տրանսպորտ չկա: Դրան զուգահեռ էլ տաքսիների վարորդները այսպես ասած «առիթից օգտվում են»՝ կրկնապատկելով ծառայության գումարները: ArmLur.am-ի աշխատակիցները նույնպես բախվել են այս խնդրին: Մեր թղթակիցները փոխանցում են, որ նույն պատկերն է գրեթե բոլոր վարչական շրջաններում:
Իսկ թե ինչ է կատարվում, արդյոք վարորդները գործադուլ են հայտարարել, դեռ հստակ չէ, քաղաքապետարանից հայտնում են, որ հայտարարությամբ հանդես կգան:
Լ. Խ.