ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ. ում անունն է նա տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ միջադեպի գործով բացտրություն տալու: ArmLur.am-ի հետ զրույցում Հրաչյա Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ներկայացել է երկու օր առաջ, տվել է բացատրություն եւ այլ մանրամասներ հայտնել չի կարող: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հրաչյա Հակոբյանը իր բացատրության մեջ տվել է Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի անունը:

Ի դեպ ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որևէ բացատրություն տալ:

Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր եղել: ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականները իշխանականների հետ փորձել էին հաշիվ մաքրել: Այս պահին ԱԱԾ-ուն նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս