«ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՄԱՍՈՆ ԼԻՆԵԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անկեղծ ցանկությունն օրերից մի օր հայտնել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, վավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիայի գրեթե սեփականատեր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գեւորգյանց-Կեւորկովը: Թե ինչու էր Հայ ազգայնական կուսակցության հիմնադիր գործիչը փափագում մասոն լինել, պարզեցինք նախկինում նրա արտահայտած մտքերից մեկի միջոցով. չափազանց հուզված, որ 1915-ին իրականացված ցեղասպանության կազմակերպիչների մեջ հիշվում են նաեւ հրեա-մասոնները, հայ կինոբեմադրիչը կոչ էր անում. «Հարյուր անգամ ասեցի` մի ֆիլմ պատրաստե՛ք, որ հասկանան` ինչ է կատարվել 15 թվին, 20 թվին …»: Պարզվում է, կինեմատոգրաֆիստների միության նախագահը տեղյակ չէր, թե ինչ ֆիլմեր են նկարահանվել Ցեղասպանության մասին, ինչ գիտական ու գեղարվեստական գրականություն է լույս տեսել … Կարեւորն այն էր, որ` « …Ի՞նչ գործ ունենք հրեաների հետ, թուրքերը քիչ էին, հիմա էլ հրեաներին թշնամի սարքենք» … Չենք պատրաստվում, իհարկե, մարդուն մեղադրել այն բանի մեջ, որ պաշտում է հրեաներին (պատճառը գիտենք), որ ուզում է մասոն լինել (ինչու է ուզում լինել, երբ իրականում մասոնական կազմակերպության անդամ է), բայց նրա գործունեության մի քանի դրվագներին անդրադառնալ ոչ ոք մեզ չի արգելում: Գեւորգյանցը պատերազմի վերջին տարում է ծնվել, մեծացել է խորհրդային տարիներին կինոգեներալ հռչակված Ստեփան Կեւորկովի ընտանիքում, դաստիարակվել կոմունիստական գաղափարներով, քանի որ հայրը ֆիլմեր էր նկարահանում Կամոյի, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, հայ ժողովրդի դահիճներից մեկի` Գեւորգ Աթարբեկյանի մասին: Հեշտությամբ ստացել է ռեժիսորական կրթություն, որովհետեւ Կեւորկովի առջեւ բաց էին բոլոր դռները, ապա դարձել է կինովավերագրող եւ շատ կարճ ժամանակամիջոցում նշանակվել վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն` անկախության հռչակումից հետո բացահայտորեն չգոյացնելով այն իր կինոռեժիսոր որդու հետ, իսկ 2003-ից` Սերգեյ Իսրայելյանի մահից հետո, դարձել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ … Եւ արդեն 8 տարի ղեկավարում է միությունը` այս ընթացքում լուծելով ժողովրդական արտիստի կոչում ստանալու, իր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու, Երեւանի կենտրոնում մի քանի բնակարաններ ձեռք բերելու, իր ֆինանսական խնդիրները լուծելու հարցերը … Իսկ ֆինանսական խնդիրներ լուծելու հրաշալի «շանսեր» կային: 2004 թվականին Ռուբեն Գեւորգյանցը բառացիորեն վաճառեց Կինեմատոգրաֆիստների միության շենքի մի զգալի հատվածը եւ աղավաղել տալով ճարտարապետական տեսքը` հնարավորություն տվեց, որ Կինոյի տունը կուլ գնա մի էլիտար բարձրահարկի: Այդ ժամանակ Գեւորգյանցը հայտարարեց, թե կառուցողների հետ պայմանավորվածություններ կան, որ նրանք պետք է հիմնանորոգեն Կինոյի տունը, կառուցվող շենքից բնակարաններ հատկացնեն կինոգործիչներին: Շենքն արդեն կառուցվել է, բնակարանատերերն ապրում են այնտեղ, իսկ թե կինոգործիչներից ով է բնակարան ստացել, մնում է անհայտ: Հայտնի է լոկ այն, որ Կինոյի տունը ծվարել է ահռելի շենքի տակ, այստեղ գարշահոտությունն է տիրում, շենքից դուրս է վանվել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը, չկա ջեռուցում, չկան աշխատելու ընդունելի պայմաններ: Չբավարարվելով Կինոյի տան գործարքով` իշխանությունների սիրելի ռեժիսորն ու պալատական արվեստագետն աչքը հառեց Դիլիջանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան վրա: Նախկին Խորհրդային Միությունում եզակիներից մեկը համարվող ստեղծագործական այս տունը մինչ այդ մի քանի սկանդալային պատմությունների մեջ էր հայտնվել: Երեւի հենց դրանցից «ազատագրվելու» համար էլ միության նախագահը որոշեց վաճառել ստեղծագործական տունը` կինոյի գործիչներին զրկելով այս մի ունեցվածքից էլ: Մինչեւ այսօր թաքցվում են առք ու վաճառքի մասին մանրամասները, չի հրապարակվում վաճառքի գինը, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է արել Ռուբեն Գեւորգյանցը «հաջող գործարքից» ստացված գումարը: Ֆինանսավորման հաջորդ աղբյուրը Գեւորգյանցի սեփականությունը դարձած «Հայկ» ստուդիային պետական պատվերի շրջանակներում տրամադրվող գումարներն են, որոնցով պետք է ստեղծվեն վավերագրական ֆիլմեր: Պարզվում է, որ այս գումարները տրամադրվում են բացառապես հայր եւ որդի Գեւորգյանցներին: Իսկ «Հայկ» ստուդիան ոչ միայն զբաղվում է կինոարտադրությամբ, այլեւ հարսանիքներ ու թաղումներ է նկարահանում, աուդիո հոլովակներ պատրաստում եւ սրան գումարած էլ` մխրճվել է բջջային ծառայությունների ցանցի մեջ: Ըստ չճշտված տվյալների` Գեւորգյանցը մասնաբաժին ունի «Յունիքոմ» ընկերությունում … Այս ամենն ունենալու իրավունքը նա «վաստակել» է: Վաստակել է մշտապես իշխանություններին հաճոյանալով, նրանց օգտին հայտարարություններ անելով: Երբ թերթում ենք վերջին տասը տարիների հայկական մամուլը, հանդիպում ենք Գեւորգյանցի տարբեր հայտարարություններին, որոնց մեջ քիչ չեն նաեւ զավեշտալիները, սակայն նա հետեւողականորեն առաջ է տանում քծնանքի գիծը` այսպես ապահովելով իր տեղը պալատական արվեստագետների շրջանակում: Իշխանություններն էլ չեն ուզում նկատել, որ «դրսից» եկող ինչ-որ գումարներով նա կուսակցություն էր հիմնել, ազգայնականության անվան տակ հրեամասոնական գաղափարներ տարածել …ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս