Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 14-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14 – ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Եվ վաղը երեկոյան նա նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի», – ասել է նա:




Լրահոս