
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Վանաձոր):
Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերստուգուման արդյունքում պարզել են, որ նշված արտադրամասում շտկվել են նախկին վերահսկողությամբ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները, իսկ կազմակերպության աշխատակիցներն անցել են նախնական բժշկական ստուգում և ձեռք բերել սանիտարական գրքույկներ: